Երևանում ՌԴ քաղաքացին ահազանգել է, որ «Ավենյու 23» հյուրանոցում իր ուսապարկից 3000 դոլար են գողացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Screenshot_2

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 32-ամյա Շողիկ Ա․-ն և հայտնել, որ մայիսի 15-ին ժամը 12։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում Սայաթ-Նովա պողոտա 23 հասցեում գործող «Ավենյու 23» հյուրանոցում աշխատակիցներից մեկը իր ուսապարկից գողացել է 3000 դոլար:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

--00—ՅՄ