Նիկոլ Փաշինյանը լուրջ աշխատանք է կատարել՝ ղեկավարելով իր երկիրը դժվարին ժամանակներում. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

32434

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ աշխատանք է կատարել՝ ղեկավարելով իր երկիրը դժվարին ժամանակներում։ Մենք ուզում ենք երաշխավորել, որ բոլորը, այդ թվում՝ այն մարդիկ, ովքեր լքել են ԼՂ-ն, աջակցություն ստանան։ Այս մասին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան, դիմելով Բլինքենին, ասել է, որ Վաշինգտոնը պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի ԼՂ-ում ցեղասպանության համար և ընդգծել, որ Բաքվին չի կարելի վստահել, քանի որ ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Լավագույն լուծումը դեպի խաղաղության պայմանագիր շարժվելն է։ Սա բխում է Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի շահերից»,-պատասխանել է Բլինքենը։

--00—ՅՄ