Զգուշացում․ հայկական բանկերի անունից հավելվածները չներբեռնեք, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

samvel-martirosyan-e1653125043946

«Զգուշացում։ Հայկական բանկերի անունից տարածվող հավելվածները չներբեռնեք, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հայրենակիցներ, այս պահին Հայաստանի վրա շատ լուրջ ալիք է գալիս բանկային վիրուսների։ Սա բավականին նոր բան է մի քանի ամիս առաջ հենց կոնկրետ հայկական բանկերով չէր լինում, ավելի ընդհանրացված էր։ Սա Android-ի տերերին է վերաբերում, եթե ձեզ Telegram, WhatsApp, Viber-ով առաջարկեն ներբեռնել ծրագիր, տեղադրել հեռախոսի վրա բանկի անունից, չանեք, գողանում է»,-հայտնել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ կողքից ծրագրեր չի կարելի քաշել, միայն Play Market ծրագրից, հակառակ դեպքում վտանգավոր կլինի օգտատերերի համար. պետք է ներբեռնել միայն պաշտոնական հավելվածներ։

--00—ՅՄ