Որպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Թե որ երկրներին նկատի ուներ Փաշինյանը, երբ խոսում էր 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին, մենք պետք է ինքնե՞րս գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն։ Այս մասին հերթական ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«2020 թվականի աշնանը հակամարտության հենց սկզբից Ռուսաստանն ամեն ինչ արել է այն դադարեցնելու համար, ինչպես ասել է նախագահ Պուտինը, «որպեսզի Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»:

Հիշեցնեմ, որ այն ժամանակ տեղի ունեցան Պուտինի բազմաթիվ հեռախոսազրույցները Ալիևի և Փաշինյանի հետ։

Հրադադարի հնարավորություն կար դեռ հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Պուտինի առաջարկին, բայց Հայաստանի վարչապետը նախընտրեց շարունակել ռազմական գործողությունները: Թե ինչի հանգեցրեց դա, բոլորը գիտեն»,-ասել է նա։

--00—ՅՄ