Այս ղեկավարությունը պիտի հեռանա, արևմտյան սուտ չափանիշների մեջ են տեղավորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

«Մենք պետք է մարդկանց խնդրենք, որ իրենց ոլորտի համար որոշակի հայեցակարգեր պատրաստեն։ Այնպես չի, որ հանդիպում ենք և վերջ»։ Այս մասին այսօր հայրենադարձների հետ հանդիպմանը ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով  վերջին օրերին տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ ունեցած իրենց հանդիպմանը։

Սրբազանն ասաց, որ իրենց հայեցակետերը շատ են, որոնք հնարավոր չի միանգամից ներկայացնել։

«Իսկ մնացածի մասին, թե առաջիկա օրերին ի՞նչ է սպասվում, և ինչպես ենք տեսնում մենք փոփոխությունները, մենք հրապարակում անպայման կասենք»,- ասաց Սրբազանը։

--00—ԼՀ