ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Մայիսի 19-23-ը Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրեն Դոկտոր Փոփն այցելեց Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Երևանում նա հետևեց «Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի» հայ-ամերիկյան համատեղ լսարանային վարժանքին և հանդիպեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և սահմանապահ զորքերի ղեկավար կազմի հետ։
--00—ՅՄ