Անդրադարձ է կատարվել դպրոցական կրթության ոլորտում ՀՀ-ի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

98.

  Մայիսի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլիի հետ։

Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել դպրոցական կրթության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցությանը և այն առավել խորացնելու հնարավոր ուղղություններին, ընդգծվել է հայ և վրացի երիտասարդների միջև պարբերական շփումների ապահովման կարևորությունը։

 --00—ԼՀ