ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հիշատակը։
«Տխուր պարտականություն է դրված՝ հարգելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հիշատակը, որ կյանքից հեռացավ 2024 թվականի մայիսի 19-ին: Գլխավոր ասամբլեայի անունից խնդրում եմ Իրանի մշտական ներկայացուցչին փոխանցել մեր ցավակցությունները Իրանի կառավարությանը, ժողովրդին և Նորին գերազանցության ընտանիքին»,-ներկաներին դիմել է ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը:
Այսօր Իրանում հուղարկավորում են ուղղաթիռի վթարի զոհ դարձած նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուսներին։
Այսօր Իրանում հուղարկավորում են ուղղաթիռի վթարի զոհ դարձած նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուսներին։
Էբրահիմ Ռաիսիի մարմինը Բիրջանդից տեղափոխվել է Իմամ Ռեզայի դամբարան՝ նրա հայրենի Մաշհադ քաղաք։ Այնտեղ նրան հրաժեշտ կտա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին։
--00—ՍՊ