Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

լլ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից իրազեկում են․
 
«Մայիսի 24-ին Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 29,7-րդ կմ-ից մինչև 30,3-րդ կմ ընկած հատվածում, ավտճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
 
Աշխատանքներին օժանդակելու են նաև ճանապարհը սպասարկող ՃՇՇ աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի պարեկային ծառայության ծառայողները։
Խնդրում ենք չանհանգստանալ»։ 

--00—ՍՊ