Տաշիրի մանկապարտեզում աղվես են հայտնաբերել՝ իր ձագերով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

դդ

Այսօր՝ մայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Տաշիր քաղաքի մանկապարտեզից և հայտնել են, որ աղվեսն իր ձագուկների հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում մանկապարտեզի տնօրինությունը տարհանել է 10 աշխատակցի և այնտեղ գտնվող 51 երեխայի։

Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։

 


--00—ՍՊ