Մենք Իրանի ժողովրդի հետ ենք այս դժվարին պահին․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

 

gg
Ռուսաստանը Իրանի ժողովրդի հետ միասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահից հետո ծանր ժամանակաշրջան է ապրում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․

«Իրանը մեր գործընկերն է, երկիր, որի հետ մենք ամեն կերպ զարգացնում ենք երկկողմ հարաբերությունների ամենալայն շրջանակը։ Մենք Իրանի ժողովրդի հետ ենք այս դժվարին պահին», - ասել է նա՝ լրագրողներին։

--00—ՍՊ