Օդանավակայանի աշխատակիցները սադրել են հացադուլ հայտարարած քաղաքացուն, բռնության ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ff
Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը հայտնում է․
 
«Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչներն ապօրինաբար արգելել էին մուտք գործել Հայաստան, բռնության է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից»։

Տեսանյութը նկարահանած քաղաքացիները պնդում են, որ օդանավակայանի աշխատակիցները սադրել են Լեո Նիկոլյանին՝ փորձելով նրան երկրից արտաքսելու առիթ ստեղծել․
 
«Օդանավակայանի աշխատակիցները, փորձելով քծնել վախկոտների և դավաճանների ռեժիմին, սկսել են վիրավորել Լեո Նիկոլյանին՝ փորձելով արթնացնել նրա էմոցիաները և կոնֆլիկտ հրահրել՝ հետագայում կալանավորման և Հայաստանից բռնի արտաքսման պատրվակ ստեղծելու համար։ Սակայն Նիկոլյանը չի ենթարկվել սադրանքներին եւ ամեն կերպ փորձել է խուսափել կոնֆլիկտից։ Այնուհետ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկը սկսել է ուժով հրել հացադուլի պատճառով վատառողջ Նիկոլյանին»,- նշել է քաղաքագետը։ 

Հիշեցնենք, որ ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Պարզաբանումներ, սակայն, առ այս պահը չի ներկայացվել, թե ում որոշմամբ և ինչ հիմքով է նա ներառվել անցանկալի անձանց ցուցակում։ Լրագրողը կասկածներ ունի, որ դա կարող է պայմանավորված լինել՝ Ոսկեպարի հարցի լուսաբանման հետ։ Այժմ Լեո Նիկոլյանը գտնվոում է Զվարթնոց օդանավակայանի չեզոք գոտում՝ պարզաբանումներ պահանջելով ներկայացնել իր մուտքը ՀՀ արգելվելու հիմքերը։

Նշենք, որ Լեո Նիկոլյանը 2024 թ․-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։


Ավելին՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ