Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ՃՏՊ-ից տուժածների թվում Շվեյցարիայի քաղաքացի կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 22-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 2000 թ.) և «Hyundai solaris» (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai solaris» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Ս.-ն (ծնված 1966 թ., Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացի) և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա.Փ.-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները «Hyundai solaris» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Վ.Պ.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ.Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենաներից: Վերջիններս նույնպես հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Live

Լրահոս