Հրշեջները Խաչիկ գյուղի մոտակայքում մարել են խոտածածկ տարածքի հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 1724News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 17-ին, ժամը 11:01-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Խաչիկ գյուղի 10 բնակիչ:

Ժամը 10:02-ից 12:46-ը փրկարար ծառայողները իրականացրել են հերթապահություն: