Հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա: 

«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք:

Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով», - գրել է նա: