Կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

«Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու եւ դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք եւ ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց եւ արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։

Մեր նպատակն անկախ եւ կրթված քաղաքացու ձեւավորումն է, եւ ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու։

Միաժամանակ նշում ենք, որ արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն մեր կողմից եւ կտրվեն համապատասխան գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ», - ասվում է հայտարարության մեջ։