Հայկ Մարությանը հագել է Տարոն Մարգարյանի կոստյումը, ի՞նչ կարող ենք անել․ Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Լուսավոր Հայաստան»  խմբակցության հեղինակած  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ 24News-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ փոփոխություններով առաջարկում են խմբակցություններին տեղական հանրաքվե կազմակերպելու իրավունք տրամադրել։

«Ցանկանում ենք նաև նոր դրույթ ամրագրել, ըստ որի՝ քաղաքապետն ու քաղաքապետարանի ղեկավար կազմը վերջինիս պահանջով եռօրյա ժամկետում պարտավոր են ընդունել ավագանու անդամին։ Ի դեպ, այս փոփոխությունները մենք նախաձեռնել էինք դեռևս «Ելք» դաշինքի ժամանակ, բայց այն համընկավ հեղափոխության օրերի հետ, ու նախագիծը երկրորդ պլան մղվեց։ Իսկ այժմ իշխանության մեր գործընկերների նման վարքագիծն ու ՏԻՄ-ի մասով մեր առաջարկություններին բացասական եզրակացություն տալն անսկզբունքայնության դրսևրում է։ Ստացվում է՝ բարեփոխումներն արվում են ոչ թե ինստիտուտները զարգացնելու, այլ իշխանություններին հարմարեցնելու համար»,- նշեց նա։