Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

անտառապահ

Իջևանի ոստիկանները, ստացված տեղեկությունն իրացնելիս, հոկտեմբերի 19-ին Ենոքավան գյուղի վերջնամասից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Այգեհովիտ գյուղի 36-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-66» մեքենան՝ բարձված փայտանյութով: Պարզվել է, որ ըստ նախնականի տվյալների՝ Սևքար անտառտնտեսության Կիրանցի 4-րդ պահաբաժնի անտառապահի թույլտվությամբ և գիտությամբ, նախորդ օրը նա ապօրինի դուրս է հանել մոտ երկու խմ, իսկ հոկտեմբերի 19-ին՝ մոտ ութ խմ փայտանյութ, ինչի համար ներկայացրել է Բերքաբեր գյուղի մի բնակչի անվամբ լրացված թափուկ փայտանյութի օգտագործման տոմսը, որի վրա բացակայում էին բաց թողնելու ամսաթիվն ու անտառապահի ստորագրությունը:
Նույն օրը Աճարկուտ գյուղի հարակից ճանապարհից բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նույն գյուղի 41-ամյա բնակչի վարած «ԶԻԼ-131» մեքենան՝ փայտանյութով բարձված: Ըստ նախնական տվյալների՝ անտառից դուրս գալիս անտառապետը չափել է վառելափայտը, որը եղել է մոտ 10 խմ, սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ կողմից տրված թափուկ փայտանյութի օգտագործման տոմսի վրա կատարել է գրառում, որ անտառից բաց է թողնում ութ խմ: Ըստ վարորդի՝ մոտ երկու խմ փայտանյութը լավության կարգով չի նշել:
Երկու դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր: