Վախճանվել է «Նոր Ռուսաստան» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

42 տարեկանում վախճանվել է քաղաքական գործիչ Նիկիտա Իսաեւը, տեղեկացնում է «Պյատի կանալ»-ը։

Իսաեւը մահացել է գնացքում՝ Տամբովից Մոսկվա ճանապարհին։ Քաղաքական գործչի սոցիալական ցանցում մոտ 13 ժամ առաջ հայտնվել է գրառում, որտեղ նա պատմում է, որ մեկնում է մայրաքաղաք։ 

Նախնական վարկածի համաձայն՝ նրա սիրտը կանգ է առել։

Նիկիտա Իսաեւը «Նոր Ռուսաստան» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդն էր եւ Ակտուալ տնտեսության ինստիտուտի տնօրենը։