35-ամյա ՌԴ քաղաքացին փորձել է իրեն նետել Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ինքնասպանությանփորձ

Մարտի 5-ին` ժամը 09:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 38 շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են Ալեքսանդր Ս.-ի (ՌԴ քաղաքացի, ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: