Ոստիկանությունը պատրաստ է իր առջև դրված խնդիրներն իրականացնել ըստ օրենքի. Արցախպրես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

արցախ

Ընտրատարածքներում արձանագրված խախտումների վերաբերյալ նախատեսված են վարչական և քրեական պատասախանատվություններ՝ կախված խախտման վտանգավորության աստիճանից: Արցախպրես-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, մայոր Արմեն Մովսիսյանը:

Հարցին, թե  ոստիկանությունում  կան արդյոք  արձանագրված  փաստեր  այն   մասին, որ  իբր   քաղաքացիներին   ընտրակաշառք  է բաժանվում, Ա. Մովսեսյանը  պատասխանել  է.  «Ընտրակաշառքների մասին դեռևս մեկ հաղորդում ենք ստացել, որը հանցակազմի բաց հայտարարությամբ մերժվել է: Ընտրախախտումների վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում 7 հաղորդում է ստացվել, որոնցից երկուսով հանցակազմի բացակայության կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է, երկուսը՝ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ մնացած 3-ով՝ իրականացվում են համապատասխան ստուգումներ: Քրեական գործեր հարուցված չկան, կան նյութեր որոնցում իրականացվում են համապատասխան ստուգումներ: Ոստիկանությունը պատրաստ է իր առջև դրված խնդիրներն իրականացնելու ըստ օրենքի»:

Նա տեղեկացրել է, որ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի` ընթացիկ տարվա հունվարի 27-ի հրամանով փետրվարի 3-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է օպերատիվ շտաբ:

Տեսանյութեր

Live

Լրահոս