Կքարտեզագրվի 3000 հա տարածք՝ 10 մլն տնկանյութի տնկման ծրագրի աշխատանքի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

տարածքներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2019-2020թթ․ ընթացքում պետք է տեղորոշվի և քարտեզագրվի շուրջ 3000 հա տարածք՝ 10 մլն տնկանյութի տնկման ծրագրի աշխատանքների իրականացման համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակը:

Արդեն 2019թ․ աշնան-ձմռան ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցները և անտառային ոլորտի գործընկերները ՀՀ տարբեր մարզերում առանձնացրել ու քարտեզագրել են շուրջ 1300 հա անտառամերձ տարածք։ 2020 թ․ գարնանից, ըստ առանձնացված չափանիշների, դաշտային տեղորոշման և քարտեզագրական աշխատանքները շարունակվում են- ասված է հաղորդագրության մեջ։