Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ֆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անարժանահավատ է համարել Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու մասին շրջանառվող տեղեկությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նկատել են, որ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ապատեղեկատվական արշավը չի դադարում՝ հերքելով Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու վերաբերյալ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը։

Ավելի վաղ՝ որոշ լրատվամիջոցներ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայանի հայտարարությանը, լուրեր էին շրջանառել, թե Ֆրանսիան իբր 1,5 հազար զինվոր է ուղարկել Ուկրաինա։

--00—ՍՊ