Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

 

Բաքվում հարցումներ են արել և մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը, սա է նրանց քաղաքականությունը։ Այսօրվա մեր քաղաքականության գլխավոր խնդիրներից է պատմության հետ հակադրվելը, իսկ ադրբեջանական այս հետազոտությունը, օրինակ պատմական հիշողության վերականգնումը համարում է կարևոր երաշխիք իրենց իրավունքների իրականացման համար։ Այս մասին «ՀՀ-ի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» խորագրով քննարկմանը հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ես ընդամենը երկու դրվագային մեջբերում արեցի՝ ցույց տալու համար, որ Հայաստանի անվտանգության ռազմավարության ընդունումը, իրագործումը այսօր օբյեկտիվ անհրաժեշտություն է և հրատապ է, բայց գործող կառավարության քաղաքականության պայմաններում դա բացարձակ անհնար է։ Ավելին, երբ տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական կողմից, ուղղված է հենց ՀՀ անվտանգային համակարգի խաթարմանը»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ