ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ավարտվեց Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» 1/2 եզրափակչի երկրորդ փուլի հանդիպումը, որում հանդիպեցին «Ռոստովը» և «Բալթիկան»։ Հյուրերը հաղթեցին 1-0 հաշվով։
Հանդիպման չորրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Բալթիկայի» հայ կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը։
Այսպիսով, «Բալթիկան» դուրս է գալիս Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մոսկվայի «Սպարտակի» հետ։
Նշենք, որ տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Խորեն Բայրամյանը՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի մեկնարկում։
Աղբյուրը՝ Armsport