ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
«Միլանի» ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլին ամռանը կգլխավորի «Նապոլին»: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ Պիոլին և «Միլանը» վաղաժամկետ կխզեն պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
Միլանյան ակումբն արդեն մասնագետ է փնտրում, ով կփոխարինի նրան, իսկ Պիոլին, ըստ տեղեկությունների, արդեն պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
«Նապոլին» Իտալիայի Ա Սերիայում այս մրցաշրջանում 34 խաղից հետո վաստակել է 50 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։
Աղբյուրը՝ Armsport