ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ։
Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը․ Բայրամովը ներկայացրել է այդ հարցերում Ադրբեջանի մոտեցումները։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
--00—ՍՊ