Այն բոլոր պահանջները, ցանկությունները, որ ադրբեջանական կողմից դրվել են այս իշխանությունների վրա՝ կատարվում են, դեռ մի բան էլ ավել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Այսպես կոչված՝ գիծը անցնելու է Կիրանց գյուղի դպրոցի մոտով։ Այսօր Կիրանցում է եղել ՏԿԵ նախարար Սանոսյանը մարդիկ նրան տարբեր հարցեր են տվել, բայց ոչ մի հարցի պատասխան չի տրվել»,- ասաց Դանիելյանը։