Շարժմանը Եկեղեցին իր ամբողջ ուժով ներկա չէ, կարիք էլ չկա, բայց սատարում է, սա Եկեղեցուց դուրս շարժում է, որը գլխավորում է Բագրատ Սրբազանը և այս հարցում Եկեղեցում որևէ տարաձայնություն չկա։ Ամեն հոգևորական ինքն է կշռում որքանով կարող է մասնակցել կամ չմասնակցել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։