Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այսօր առավոտյան ժամանել է Կիրանց։ Նա գյուղի դպրոցում փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի, բացառապես, տղամարդկանց հետ։ Այս մասին 24News-ին հայտնել են Կիրանցի բնակիչնեը։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հանդիպման կազմակերպումը տեղի է ունեցել գաղտնիության շղարշի ներքո, արգելվել է հանդիպմանը լրատվամիջոցների մուտքը։