Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ֆֆ


ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք:
Միայն այդ կերպ են նրանք կարողանում լինել անհաշվետու, թաքուն իրագործել պետական սահմանին և սահմանային անվտանգությանն առնչվող անօրինական որոշումներ ու հետո հնարովի «իրավական հիմքերով» օրինականության շղարշ տալ սեփական քաղաքական շահերի վրա հիմնված որոշումներին:
 
Թափանցիկությունն ու հրապարակայնությունը նրանց համար հիմնարար խոչընդոտ է:
Այս է պատճառը, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը դարձել է պետական սահմանի հարցերում Կառավարության սխալները վեր հանելու և Հայաստանի անվտանգությանը նպաստելու հիմնարար գործոն: Այն մարդկանց իրավունքներն ապահովող աշխատանք է:
 
Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը, առավել ևս նրանց վիրավորելը:
 
Առանց այդ էլ լրագրողներն աշխատում են թիրախավորված պայմաններում, ենթարկվում բռնության ու վիրավորանքների, որոնք մնում են անպատիժ»։ 

--00—ՍՊ