Վաղը՝ ժամը 16:00 պետք է ներկա լինենք Ազատության հրապարակում և մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին հայտարարել է Բագրատ սրբազանը՝ կոչ անելով միջազգային հանրության ներկայացուցիչների ներկայությամբ բողոք արտահայտել սահմանազատման և սահմանագծման իշխանությունների գործողություններին: