Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն, նախ, մեր ինքնիշխանութան և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար, և հետո մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱԽ բոլոր անդամներին։