Գործող իշխանությունը սպառված է, որևէ նոր ասելիք չունի, ժամանակն է` նոր իշխանության ձևավորման մասին բովանդակային քննարկում տեղի ունենա։ Փաշինյանի հավերժացման գործընթացը պետք է վիժեցվի, պետք է ջարդվի այդ միտքը, որ նա կարող է նորից առաջադրվել, նա ապացուցել է` իր ներուժը որքան է և ինչ աղետ է բերել ժողովրդի գլխին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։