Այսօր տեսե՞լ եք տեսանյութը՝ Ալիևը ի՛նչ երաժշտություն դրած էր Արցախում ման գալիս։ Ծաղրանք։ Ես ամբողջ ՔՊ-ի պատգամավորական թիմին եմ ասում, կառավարության անդամներին եմ ասում, էդ փորձագետ կոչվածներին եմ ասում, ծախու գրչակներին եմ ասում, բոլորին՝ ֆեյք-մեյք, ինչ կաք՝ չկաք, բոլորիդ՝ գոնե մի բառ ասեք էդ «մարդուն»։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։