«Hermes 900» անօդաչուն խոցել է մեր համալսարանի անցած տարվա շրջանավարտը. Դանիել Բալայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

հերմես

«Hermes 900» իսրայելական անօդաչուն խոցել է մեր համալսարանի անցած տարվա շրջանավարտը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը:

Հարցին՝ զինվորը պարգևատրվելո՞ւ է, Դանիել Բալայանը նշեց, որ մարտից անմիջապես հետո մարդկանց չեն պարգևատրում: Որոշումները կլինեն ավելի ուշ՝ վերլուծությունների արդյունքում:

«Ամեն դեպքում մենք չենք կռվում պարգևների համար: Ամենամեծ պարգևն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա»,-ասել է գեներալը:

Նշենք, որ «Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է, հետախուզական ԱԹՍ: Գինը մո 30 միլիոն դոլար է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ժամանակ հայկական կողմը խոցել էր ադրբեջանական Hermes 900 ՍԹՍ-ն, Ըստ մասնագետների՝ դա իսրայելական ՍԹՍ-ի առաջին խոցումն է աշխարհում:

--00—ԼՄ