Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1136330

Պարենի ներքին շուկայում կայունության պահպանման նկատառումներով Ռուսաստանի կառավարությունը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն արգելել է եղեգից և ճակնդեղից ստացվող շաքարի, ինչպես նաև քիմիապես մաքուր սախարոզայի արտահանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Այնուհանդերձ, ԵԱՏՄ երկրներին հնարավոր կլինի որոշակի ծավալի շաքար մատակարարել։ Մասնավորապես, Հայաստան թույլատրվում է արտահանել 28, Բելառուս՝ 5, Ղազախստան՝ 120, իսկ Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա շաքար։ ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է այդ ծավալները բաշխել արտահանողների միջև։

Նշվում է, որ շաքարի արտահանման ժամանակավոր արգելքի մասին որոշումը դեռ ապրիլի 5-ին հաստատվել է ՌԴ տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային, սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանիչ միջոցների ենթահանձնաժողովի նիստում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ