ԱՄՆ-ում ընտրական գործընթացի կողմերը պետք է փողոցային ակցիաները դադարեցնելու կոչ անեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

էդմոն

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է արել ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

«ԱՄՆ նախագահ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ կեղծիքներ են եղել ընտրական գործընթացում և որ նա պատրաստ է դիմել ԱՄՆ Գերագույն դատարան։

Նրա հիմնական մրցակից Բայդենը հայտարարում է, որ հավատացած է, որ հաղթելու ճանապարհին է՝ հիմնվելով որոշ կարևոր նահանգներում իր ստացած ձայների քանակի վրա։

Ամերիկյան տարբեր քաղաքներում ակցիաներ են տեղի ունենում, նաև անկարգություններ, ինչը շատ մտահոգիչ է։ Այս պահին, ըստ FoxNews֊ի տվյալների, Բայդենը ունի 238 ընտրիչների ձայն, իսկ գործող նախագահ Թրամփը՝ 213, սակայն ձայների հաշվարկը դեռ ընթացքի մեջ է։

ԱՄՆ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է ընտիչների 270 ձայն։ Կարծում եմ, ընտրական գործընթացի կողմերը պետք է պահպանեն ԱՄՆ սահմանադրությունը և ԱՄՆ ընտրական օրենսդրությունն ու իրենց կողմնակիցներին կոչ անեն դադարեցնել փողոցային ակցիաները՝ սպասելով ընտրության վերջնական արդյունքներին»,-գրել է Մարուքյանը։

--00—ԼՄ