ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
«Թշնամական ուժերը փորձել են բոլոր ճանապարհներով ձգտել դեպի Շուշի։ Բոլոր ճանապարհները դժոխք են դառնալու: Այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր են լինելու, որոնք կցուցադրենք»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ասուլիսի վերջում Հովհաննիսյանը շեշտեց՝
«Պատերազմը շարունակվում է, պատերազմը սաստիկ է: Այն մեր գոյապայքարն է: Լցվեք վճռականությամբ, մի կողմ թողեք կասկածամտությունը, վստահեք հայոց բանակի բազկին և վստահ եղեք՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
--00--ԱՀ