Ռուսական ուղղաթիռի խոցման մեկնաբանության համար Ադրբեջանը հետ չի կանչի ՌԴ-ում իր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

բյուլ
ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ Ռուսաստանում դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին հետ չի կանչվել:

Հիշեցնենք, որ օրերս «Россия сегодня»-ի եթերում Բյուլբյուլօղլուն անդրադարձել էր Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռուսական ՄԻ-24 ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպին՝ նշելով, թե «պատերազմը պատերազմ է, ամեն բան կարող է պատահել»:

Ադրբեջանի նախագահի խոսնակ Հիքմեթ Հաջիևը փորձել է հարթել իրավիճակը՝ հայտարարելով, թե Բաքվում դեսպանի հայտարարությունը տեղին չեն համարում:

--00—ԼՄ