Փաշինյանը կարծում է՝ հասարակությունը համաձայն է՝ նոյեմբերի 9-ի դրությամբ այլընտրանք չկար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև ԼՂ-ի մասով որոշումից հետո երկրում ձևավորված «բողոքական տրամադրություններին»:

Գործակալության հարցին՝ բողոքական տրամադրությունները կարո՞ղ են նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել, Փաշինյանը ասել է, որ չի կարծում:

«Չեմ կարծում: Որովհետև, իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն՝ իմ կարծիքով և համոզմամբ հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի ըմբռնումը հենց այսպիսին է:

Այլ հարց է, որ մենք դեռ պետք է ամեն ինչ վերլուծենք, հասկանանք և պատասխանենք այն հարցերին, թե ինչու հենց այսպես տեղի ունեցավ, և ինչու մենք հասանք այս իրավիճակին: Բայց այդ պահին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, այլընտրանք ուղղակի չկար, և կարծում եմ, որ հայ հասարակության մեջ առկա է իրավիճակի այդպիսի ընկալում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: