ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղազախստանում է, մասնակցում է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին:
Իր ելույթի ժամանակ վարչապետն անդրադարձել է թվային տեխնոլոգիեների ոլորտի կարևորությանը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում ու ԵԱՏՄ երկրներում:
«Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները վերանան, առկա սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, և մենք արդեն դա տեսնում ենք, օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար»,-ասել է վարչապետ:
Նա նաև ադրադարձել է «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» ծրագրին՝ ընդգծելով, որ համավարակի շրջանում այն կրկին բացել է երկրների սահմանը:
--00—ԼՄ