Միրզոյանը և Ղազախստանի ԱԳՆ-ն ստորագրել են 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

g

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Հիշեցնենք, որ մարտի 17-18-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

 

--00—ԱՊ