«Ժողովո՛ւրդ, դուք 3 մլն վարչապետ եք, վստահ եմ՝ չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Ժողովո՛ւրդ, դուք 3 մլն վարչապետ եք, վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը: Այս մասին այսօր Ոսկեպարում հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ժողովո՛ւրդ ջան, դուք 3 մլն վարչապետ եք, վստահ եմ՝ չհավատացիք ասածներիս, դուք անմահներ եք և այդ անմահությանը հավատաքցիք։ Հավատացեք, որոհետև այսօրվա մեր ամբողջ շարժումը, պայքարը, եթե կուզեք՝ մտքի, հոգու և մարմնի պատերազմը, միտված է անմահություն ունենալուն ոչ միայն մեզ համար, այլև ողջ սերունդների համար, ինչպես նաև պատասխան տալու, առանց ամաչելու մեր աչքերը միացնելու մեր հերոս զավակների, եղբայրների աչքերին և իրենց էլ պատասխան տալու։ Անմահության երթն է՝ արդարությամբ և ճշմարտությամբ պսակված, որը կհաղթանակի», - իր խոսքում նշեց արքեպիսկոպոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ