Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

1136416

Երկօրյա պետական այցով Ֆրանսիայում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Հանդիպման մեկնարկից առաջ Մակրոնը հայտարարել է, որ կողմերը կկենտրոնանան առևտրի ոլորտում առկա հարցերի և «արդար մրցակցություն» ապահովելու, ինչպես նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների վրա։  

Մակրոնի խոսքով՝ Եվրոպայի ապագան կախված կլինի Չինաստանի հետ հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու կարողությունից։

«Միջազգային իրավիճակը, անշուշտ, պարտավորեցնում է մեզ, ինչպես երբեք նախկինում, զարգացնել եվրոպական-չինական երկխոսությունը», - ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել «ընդունել և հաղթահարել կառուցվածքային դժվարությունները», մասնավորապես, տնտեսության մեջ, որտեղ, նրա խոսքով, «տարանջատման տրամաբանությունը կարող է կործանարար լինել»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ