Պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը։ Այս մասին այսօր քայլերթի ընթացքում նշեց շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Պատերազմի հրձիգն իրենք են, եթե որևէ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունն այսօրվա իշխանությունների վրա է, իրենք պարտավոր են պաշտպանել երկրի անվտանգությունը, թե երկրի ներսում ինչ տեղի կունենա, ոչ արտաքին ուժերի խնդիրն է, ոչ էլ թշնամիների։ Դա իրենց առաջնային պարտականությունն ու պատասխանատվությունն է, չեն կարո՞ղ պաշտպանել, եզրակացությունը թողնում եմ ձեզ, իրենց գործն է դա («երկրի անվտանգությունը» - խմբ․), ոչ մեկի գործը չէ։

Բագրատ Սրբազանը պատերազմի հրձիգ չէ, իրենք են պատերազմը բերել մեր գլխին, առավոտից գիշեր պատերազմի մեջ ենք և եթե որևէ բանէլ պատահի, հիմա ասում եմ, պատասխանատուն իրենք են», - իր խոսքն ամփոփեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ