Ստեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

image_750x_6638c3a734692

Հայկական արժեքների պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, հավատարիմ մնալով 2024 թվականի ապրիլի 14-ին սկսած պայքարին և ապրիլի 26-ին ընդունած հայտարարության ոգուն, և նկատի ունենալով վերջին օրերի քաղաքական անցուդարձը, սույնով ողջունում է մտահոգ և այս օրերին պայքարող ուժերի ապակենտրոն գործողությունները։ «Կամք»-ն իր աջակցությունն է հայտնում նրանց, մասնավորապես վտանգված Տավուշի համար ձևավորված «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։

Ստեղծման օրից ի վեր «Կամք»-ը եղել է Հայ Առաքելական եկեղեցու կողքին և անմնացորդ պայքարել է Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության պահպանման համար։ Ուստի, մտահոգված է այն իրողությամբ, որ Կիրանցի ճակատում այս պահին դեռևս շարունակվում է հայրենիքը մասնատելու ազգադավ գործընթացը։

Ելնելով վերոնշյալից վերահաստատում ենք մեր հռչակած նպատակները․

• հասնել Հայաստանի Հանրապետութան մասնատման գործընթացի դադարեցմանը,

• դադարեցնել թշնամու հետ բոլոր տեսակի բանակցությունները, այդ թվում՝ ՀՀ տարածքով այսպես կոչված «միջանցքի» վերաբերյալ և համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, անմիջապես ապահովել արցախահայության անվտանգ վերադարձն իրենց բնօրրան և Արցախի կարգավիճակի իրավունքի իրացումը:

• անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

• զբաղվել գերիների վերադարձով

• միահամուռ ուժերով հեռացնել Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած Կառավարությանը, դրա փոխարեն ստեղծել

Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցամսյա ժամանակահատվածում կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ»։

--00—ՅՄ