Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Screenshot_6

Վիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, հիվանդանոցից եկել է միանալու երթին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

«Մեր երթն անկասելի է։ Նահատակների ծնողներն անընդհատ միանում են երթին: Նրանց օրհնությամբ ենք սկսել ու շարունակում մեր ընթացքը»։

--00—ՅՄ