Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

նս

Մայիսի 5-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փակվել է հարևան տան ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը (մոտ 5 քմ)՝ մասամբ փակելով ճանապարհը դեպի հարևան տներ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

 --00—ԱՊ