Հրդեհ՝ Սիմեոն Երևանցու փողոցում. այրվել է տան տանիքը, ննջասենյակը, հյուրասենյակը՝ մասամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

հրդեհ

Ապրիլի 16-ին՝ ժամը 20:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:52-ին, մարվել՝ 21:52-ին: Այրվել են տան տանիքը (12 քմ), ննջասենյակն ամբողջությամբ` գույքով (12 քմ), միջանցքը (8 քմ) և մասամբ հյուրասենյակը` գույքով (20 քմ):